Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայկական զորախումբը Մոսկվայի Կարմիր հրապարակում

Հայկական զորախումբը Մոսկվայի Կարմիր հրապարակում
24.06.2020 | 14:25

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բախկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Նրանք ծածանում էին Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

Դիտվել է՝ 3657

Մեկնաբանություններ